ԿԳ նախարարը ներկա է գտնվել ՃՇՀԱՀ-ի հոբելյանական հանդիսությանը

2016-10-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի 95 ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը։ 
Շնորհավորելով ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,-«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հանդիսությանը, քանի որ ի դեմս Ճարտարապետության և շինարարության  համալսարանի` մենք Հայաստանում ունենք իր առաքելությունը գիտակցող և այդ առաքելության շուրջ համախմբված կոլեկտիվ. դահլիճի պատկերը դրա վառ վկայությունն է: Ուսումնական հաստատությունը, որը թիկունքում տասնամյակների պատմություն ունի` ի վերջո  իր գործունեության արդյունքները արժևորում է սերունդների կապով: Դահլիճում նստած մարդիկ սերնդե-սերունդ ժամանակին մուտք են գործել համալսարան և արդեն գիտելիքներով հարստացած դուրս եկել այնտեղից: Այս գեղեցիկ պատկերին նայելիս` կզգաք, թե կոլեկտիվի մոտ որքան խորն է առաքելության գիտակցումը: Նախկին, ներկա և ապագա ճարտարապետները, շինարարները իսկապես հասարակության այն հատվածն են, որոնք շատ ամուր զգում են իրենց առաքելությունը, պարտականությունը, ունեն մասնագիտական հպարտություն, և երևի այդ զգացողության դաստիարակության մեջ ամենամեծ ավանդը համալսարանինն է: Շնորհավորում եմ համալսարանին հոբելյանի կապակցությամբ, մաղթում` խաղաղ ստեղծագործ աշխատանք»: 
Նախարար Լևոն Մկրտչյանը հոբելյանի առթիվ համալսարանի անվանի և վաստակաշատ դասախոսներին հանձնել է ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարության պարգևները:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։