«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստ
2010-03-26
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ ապրիլի 1-ին, ժամը 1400-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստը:
Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1. «Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության` տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ ստանալու մասին հայտերը:
2. «Ռոզելիտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը:
3. «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով, մի շարք մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը:
4. ««Վարսենիկ» մանկական քոլեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը:
5. «Էրեբունի» բաց բաժնետիրական ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N070 լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումը:
6. «Բացվող այգ» միջնակարգ դպրոց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության N 173, N 1068 լիցենզիաների գործողության կասեցման մասին:
7. «Կռունկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության N920, N729, N730 լիցենզիաների գործողության կասեցման մասին:
8. «Հույսի փարոս» սահմանափակ պատասխանատվության ընկերության տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 046 լիցենզիայի գործողության կասեցման մասին:
9. «Բարիկ - Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության N925, N347, N346 լիցենզիաների գործողության կասեցման մասին:
10. «Կյանքի խոսք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության N936, N145, N146 լիցենզիաների գործողության կասեցման մասին:












