Համահայկական երրորդ օլիմպիադայի հաղթողների պարգևատրում

2007-09-20

Սեպտեմբերի 20-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայոց լեզվի և գրականության համահայկական երրորդ օլիմպիադայի և Հայագիտական մրցույթի փակման և հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունը: Մասնակիցներին իր ուղերձն էր հղել ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը: ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, կարևորելով օլիմպիադայի դերը սփյուռքահայ աշակերտների կյանքում, հորդորեց նրանց իրենց ստացած  գիտելիքներն ու տպավորությունները փոխանցել իրենց հասակակակիցներին:

Օլիմպիադայի արդյունքներն ամփոփեցին և հաղթողներին պարգևատրեցին հայոց լեզվի և հայ գրականության ու նախասիրական մրցույթների հանձնաժողովի նախագահ Դ. Գյուրջինյանը և հայագիտական գիտելիքների մրցույթի հանձնաժողովի նախագահ Վ. Ղանդիլյանը:

2007թ. Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայում և Հայագիտական գիտելիքների մրցույթում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար մասնակիցներից 24-ն արժանացան 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների, իսկ 23-ը՝ ՀՀ ԿԳ նախարարի շնորհակալագրերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։