«ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» (ԳՈՒՆ)

2007-09-20

«Եվրասիայում/Հարավային Ասիայում գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական և մշակութային բաժնի ծրագրերից է և իրականացվում է «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» (Այռեքս) կազմակերպության կողմից, որը Վաշինգտոնում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: ԳՈՒՆ-ը հնարավորություններ կստեղծի Եվրասիայի և Հարավային Ասիայի երկրների միջնակարգ դպրոցների 60 ուսուցիչների համար բարելավել իրենց մասնագիտական փորձառությունը, լավացնել դասավանդման հմտությունները և խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ համալսարաններից մեկում կմասնակցեն վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին: Մասնագիտական զարգացման ծրագիրը կընդգրկի ուսուցման մեթոդաբանության, ուսուցման ծրագրերի (կրթակարգի) մշակման, ուսուցման ռազմավարությունների վերաբերյալ դասընթացներ և գործնական պարապմունքներ` մասնակից երկրների կրթական միջավայրի և կրթական գերակայության զարգացմանը համապատասխան: Այն կներառի նաև համակարգչի կիրառումը` Համացանց մուտք գործելու, Word ծրագրից օգտվելու և այն որպես դասավանդման գործիք օգտագործելու համար: Վեցշաբաթյա ընդհանուր ծրագրի մեջ կմտնի նաև երկու կամ երեք շաբաթյա ուսումնական պրակտիկա միջնակարգ դպրոցում` հնարավորություն տալով մասնակիցներին սերտորեն համագործակցել ամերիկյան դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ: Ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները մասնագիտական աջակցություն կստանան և կայցելեն ԱՄՆ պատմա-մշակութային վայրեր: Մասնակիցների ընտրությունը կկատարվի բաց և արժանիքների վրա հիմնված մրցույթի արդյունքներով:
2009 թ. գարնանը ԱՄՆ դպրոցների 15 ուսուցիչներ փոխայցեր կկատարեն Եվրասիայից և Հարավային Ասիայից ընտրված մասնակից ուսուցիչների երկրներ: ԳՈՒՆ-ը ուսուցիչներին կտրամադրի հետծրագրային դրամաշնորհներ` իրենց դպրոցների համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, ուսուցիչների համար դասընթացների կազմակերպման, ինչպես նաև համագործակցության բարձրացմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումների իրականացման համար:
 
Ամերիկյան կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում է և ապահովում հետևյալը.
·   աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
·   մասնակցի բնակավայրից ԱՄՆ երկկողմանի ճանապարհածախսեր, ինչպես նաև ԱՄՆ-ի ներսում տրանսպորտային ծախսեր, 
·   համալսարանում վերապատրաստման ծրագրի մասնակցություն,
·   դժբախտ պատահարների և հիվանդության ապահովագրություն,
·   բնակարան (սովորաբար մասնակիցները բնակվում են ծրագրի այլ մասնակցի/մասնակիցների հետ) և սնունդ,
·   տրանսպորտային ծախսեր` դպրոցում ուսումնական պրակտիկան անցկացնելու համար,
·   գրքերի ձեռք բերում:
Հայցադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2007 թ. նոյեմբերի 19 (երկուշաբթի), ժամը 17.00:
«Եվրասիայում/Հարավային Ասիայում գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի» (ԳՈՒՆ) հայցա­դիմումները կարելի է ձեռք բերել Հայաստանում` Այռեքսի գրասենյակից: Լրացված հայցադիմումները պետք է ներկայացնել Հայաստանում, Եվրասիայում և Հարավային Ասիայում Այռեքսի ներկայացուցչություններ:
 
Դիմողները պետք է լինեն

• միջնակարգ դպ­­րո­­­­­ցի հինգ և ավելի տար­­­վա աշխատանքային փորձ ունեցող և լրիվ դրույքով աշխատող ուսուցիչ­­­ներ, ովքեր դասավանդում են հետևյալ առարկաները.

1. Անգլերենը որպես օտար լեզու կամ
2. Հասարակագիտական առարկաներ (քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, հայրենագիտություն, աշխարհագրություն, պետություն և իրավունք կամ պատմություն)

• միջնակարգ դպ­­րո­­­­­ցի Հայաստանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի կամ Ուզբեկստանի քաղաքացիներ:


Այռեքս/Հայաստան
Սայաթ-Նովա 29, Երևան 0001
Հեռ.` (374 10) 52 66 21, 52 66 23, 52 66 42, 56 66 96

www.irex.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։