Համահայկական երրորդ օլիմպիադայի հաղթողների պարգևատրում

2007-09-19

2007թ. Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադան և Հայագիտական գիտելիքների մրցույթին, որը կազմակերպվեց սեպտեմբերի 13-ից 20-ը Ծաղկաձորի Համահայկական երիտասարդական կենտրոնում, մասնակցում էր 107 աշակերտ 9 երկրներից: Մասնակիցները 14 և բարձր տարիքի դպրոցականներ էին՝ 73-ը արտերկրից, իսկ 34-ը՝ ՀՀ-ից և ԼՂՀ-ից:
Բացի հիմնական՝ հայոց լեզվի ու գրականության և հայագիտական գիտելիքների մրցույթներից, կազմակերպվեցին նախասիրական՝ «Պատանի ճարտասան», «Պատանի ստեղծագործող», հայրենասիրական երգի ու ասմունքի մրցույթներ:
Աշակերտների համար կազմակերպվեցին նաև այցելություններ պատմամշակութային և կրթական հաստատություններ /Կեչառիսի վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան, Սարդարապատ, Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Ծաղկաձորի և Երևանի միջնակարգ դպրոցներ, Երևանի պետական համալսարան, Դրամատիկական թատրոն/: Կազմակերպվել են արշավներ, մարզական խաղեր, «Սասունցի Դավիթ» մուլտիպլիկացիոն ֆիլմի բացառիկ ցուցադրություն, դասախոսություն հայագիտական թեմայով և այլ միջոցառումներ
Երեխաները սովորել են նաև հայրենասիրական երգ, շուրջպար և հայկական ժողովրդական խաղ:
2007թ. Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայում և Հայագիտական գիտելիքների մրցույթում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար մասնակիցներից 24-ը արժանացել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների, իսկ 23-ը՝ ՀՀ ԿԳ նախարարի շնորհակալագրերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։