Նոր բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն Երևանում

2007-09-17

Սեպտեմբերի 18-ին, ժամը 1000-ին տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարության բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը /Քաջազնունի 12, նախկին թիվ 5 հատուկ դպրոց/:
Արարողությանը կմասնակցեն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության տնօրեն Մարկ Քելլին, «Առաքելություն Արևելք» դանիական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիմ Հարցները, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։