Աուտիզմ ունեցող երեխաները` ուշադրության կենտրոնում

2016-10-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» տնօրենին, խորհրդի անդամներին և «Աուտիզմի հաղթահարումը» ծնողական կազմակերպության ներկայացուցիչներին: Նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի ծավալած գործունեությունը` շեշտելով, որ աուտիզմ ունեցող երեխաները մշտապես գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: «Աուտիզմ ազգային հիմնադրամի» խորհրդի նախագահը ներկայացրել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի գործունեությունը` նշելով, որ ներկայումս կենտրոն է հաճախում 117 երեխա,
գրանցվածների հոսքը շատ մեծ է, ուստի անհրաժեշտություն է առաջացել մի քանի հավելյալ  հաստիքի: Հիմնադրամում աշխատում է 51 աշխատակից: Նրա խոսքով` հիմնադրամը սպասարկում է նաև ՀՀ այլ մարզերից և Արցախից եկած երեխաներին: 
Նշենք, որ 2012 թվականին Հայաստանում ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որը կոչված է լուծել աուտիզմով երեխաների, պատանիների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, օգնել նրանց վարել լիարժեք կյանք, ինչպես նաև նպաստել նրանց ընտանիքների ինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Հայաստանում պետական ֆինանսավորումը թույլ է տվել 2014 թվականին հիմնել  «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որտեղ արդի չափանիշներին համապատասխան շենքային պայմաններում,  ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով  և համապատասխան միջավայրում մատուցվում են նորագույն արդյունավետ թերապևտիկ շտկողական ծառայություններ:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։