Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան ամփոփել է արդյունքները
2016-07-25
Բացի գիտելիքների մրցույթից, Համահայկական բնագիտական օլիմպիադան նպատակաուղղված է հայրենիքի շուրջը հավաքելու Սփյուռքի երրորդ-չորրորդ սերունդ ներկայացնող այն երիտասարդներին, ովքեր չեն տիրապետում կամ գրեթե չեն տիրապետում հայերենին և գտնվում են ազգային կրթության և դաստիարակության համակարգից դուրս: Այս պատճառով օլիմպիադայի օրակարգը հարուստ էր նաև ժամանցային և ուսուցողական միջոցառումներով, որոնք պետք է ավելի մեծ տեղեկություններ փոխանցեին դպրոցականներին՝ Հայաստանի, նրա պատմության և մշակույթի մասին:
Օլիմպիադայի արդյունքում օլիմպիականներն արժանացել են չորս I կարգի դիպլոմների, ութ II կարգի դիպլոմների և տասը III կարգի դիպլոմների: I կարգի դիպլոմներ ստացել են Իրանի Թեհրանի համայնքի և Հայաստանի ներկայացուցիչներ, II կարգի դիպլոմների արժանացել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներ, III կարգի դիպլոմները տրվել են Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներին: Բարձր գիտելիքներ ցուցաբերած այլ մանսակիցներ արժանացել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի: