Ուսուցիչների ամենամյա մրցույթ
2007-09-10
Սեպտեմբերի 14-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք է ստացել 41 ուսուցիչ՝ հանրապետության բոլոր մարզերից: