Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր
2016-07-20
Հուշագրի ստորագրումից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները խորը պատմական արմատներ ու ավանդույթներ ունեն, և այսօր մենք շարունակում ենք զարգացնել այդ ավանդույթները և համագործակցության նոր եզրեր փնտրել: Ֆրանկոֆոնիայի բազմամակարդակ գործունեության կարևոր հարթակներից մեկն է՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը, որը բացառիկ է իր հնարավորություններով և իր ծրագրերով նպաստում է ֆրանսալեզու գիտական տարածքի ստեղծմանը, խթանում է գիտական համագործակցությունը, աջակցում է գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը, իրականացմանը և փորձի փոխանակմանըÖ‰ Հայաստանը, խորապես հետաքրքրված լինելով հանրապետության գիտական կազմակերպություններում և համալսարաններում գործող գիտական խմբերի՝ եվրոպական տարածք ինտեգրվելու. համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու հարցում, ուղիղ երկու ամիս առաջ միացավ Եվրամիության հետազոտության և նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին: Այս փոխըմբռնման Հուշագիրը բնագիտական, հումանիտար, քաղաքաշինության և այլ ոլորտներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Հայաստանի համար համագործակցության նոր հեռանկարներ կբացի, կնպաստի երիտասարդ հետազոտողների շարժունությանը»: Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ երկուստեք համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կհամալրվի նոր գաղափարներով ու բովանդակությամբÖ‰
Նշենք, որ այցի ընթացքում Նախարար Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ, ինչպես նաև ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ այցելել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ: