Շարունակվում է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը

2016-07-18

Շվեյցարիայում կայացած 2015-2016 ուստարվա «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արձանագրել է աննախադեպ հաջողություն՝ շահելով մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Էդգար Վարդանյանն արժանացել է ոսկե մեդալի: ՀՀ հավաքականը ղեկավարել են Գագրի Գրիգորյանը՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ և Բիլոր Կուրղինյանը՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։