Գործի հաջողության կեսը՝ նվիրված մարդն է. Լ. Մկրտչյան
2016-07-13
«ԴասավանդիÕ›ր, Հայաստան» կրթական հիմնադրամի նախագահ Լարիսա Հովհաննիսյանն նշել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հիմնադրամն աշխատում է ԿԳ նախարարության հետ: «Մենք սկսել ենք փոքր՝ 14 մասնակցից ընտրված խմբով. վերջիններս ներկայումս դասավանդում են ՀՀ Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնի մարզը: Վստահ ենք, որ ճիշտ ճանապարհին ենք՝ Հայաստանի երեխաներին գերազանց կրթական հնարավորությամբ ապահովեու համար: Մեր ծրագիրը չէր կարող լիարժեք կայանալ՝ առանց ԿԳ նախարարության և ՀՀ մարզպետարանների, ինչպես նաև մեր գործըներ տնօրենների աջակցության, ովքեր մեզ բաց սրտերով են ողջունել իրենց համայնքներում: Հենց այս գործընկերության և մեր մասնակիցների հիանալի արդյունքների շնորհիվ է, որ արդեն այս սեպտեմբերից ավելի քան 50 ուսուցիչ կդասավանդի Հայաստանի ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում: Եվ սա մեր տեսլականի իրականացման միայն սկիզբն է, որի համար Teach For All կազմակերպությունն աշխատում է 40 այլ երկրներում ևս», - նշել է Լարիսա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հպարտ է, քանի որ Հայաստանը մուտք է գործել համաշխարհային կրթական հարթակ Teach For All շնորհիվ: Վերջինս ողջ աշխարհում խրախուսում է նորարարական մեթոդների և առաջնորդության ներմուծումը հանրակրթության ոլորտ:
IDeA և RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին իր հերթին նշել է, որ կրթությունը միավորում է աշխարհի բոլոր մարդկանց: «Կան մի քանի բաներ, որոնք ընդհանուր են բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից և աշխատանքից: Դա երեխաների առողջությունն է և ապագան: Պետության ապագան կապված է, թե ինչպիսի կրթական համակարգ ունես և ինչպես է դաստիարակվում նոր սերունդը: Այս ծրագիրն օրինակ է, թե ինչպես է Հայաստանը դառնում գլոբալ աշխարհի մի մաս», - նշել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ՀՀ բոլոր դպրոցներում կաշխատեն «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներ:
Teach For All-ի համաշխարհային ցանցի տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփին նշել է, որ օրերս այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցում իրականացվող «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» - ի ամառային ինստիտուտ, որի առթիվ հատնել է իր ոգևորությունը: «Շատ կարևոր է տեսնել այն առաջընթացը, որ գրանցել են ծրագրի մասնակիցները: Մենք մեր բոլոր ջանքերը և ռեսուրսները կուղղենք, որ բոլոր հայ երեխաները ստանան գերազանց կրթություն: Ոգևորված եմ, որ Հայաստանը մասնակից է մեր ցանցին» - նշել է նա՝ կարևորելով ԿԳ նախարարության հետ համագործակցությունը, քանի որ, ըստ բանախոսի, ծրագրի շրջանակում աշխարհում ամենամեծ հաջողության հասել են այն երկրները, որոնք արդյունավետ համագործակցել են պետական գերատեսչությունների հետ:
Նշենք, որ նոր ուսումնական տարում «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցման վրաÖ‰