Փոխըմբռնման հուշագիր

2016-07-13

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում  երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությունը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված  միջազգային փորձի կիրառման կարևորությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, և «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» կրթական հիմնադրամը` ի դեմս կազմակերպության նախագահ  Լարիսա Հովաննիսյանի, կնքել են փոխըմբռնման հուշագիրÖ‰
Հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման և աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ: Համագործակցության հիմնական ուղղություններն են` նախարարության կողմից «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» կրթական հիմնադրամին դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքների և աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, որին ի պատասխան հիմնադրամը ծրագրի մասնակից, վերապատրաստված հայաստանցի և սփյուռքահայ մասնագետներին կուղղորդի դեպի այդ դպրոցներ` 2 տարի դասավանդելու նպատակով:

Նոր ուսումնական տարում «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետները կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հինգ մարզերի 40 դպրոցների հետ: Երիտասարդ մասնագետների նոր խումբը կմիանա նախորդ տարվա՝ 14  մասնակիցներից կազմված  խմբին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում են ՀՀ Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնի  մարզը:

«ԴասավանդիÕ›ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները Հայաստանի և Սփյուռքի հայկական համայնքներից ենÖ‰ Հայաստանի՝ մասնագետների պակաս ունեցող դպրոցներում դասավանդելու համար ընտրվում են բազմակողմանի զարգացած, շնորհալի և եռանդուն անհատներ, ովքեր կրթական, առաջնորդության և միջանձնային հարաբերությունների բավարար փորձ և հմտություններ ունենÖ‰ «ԴասավանդիÕ›ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցանման վրաÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։