Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» Õ
2016-07-07
Ծրագրի հիմնական նպատակը «Բիզնեսի կառավարում» («Գործարար վարչարարություն (կառավարում)») մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումն է հեռավար ձևաչափով, որի արդյունքում կտրվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմներ:
1.Համատեղ դիպլոմների շնորհման կարգի մշակման գծով խորհրդատու
2.Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրերի իրականացման ժամանակ տեղեկատվական բազայի (ռեսուրսների) օգտագործման կարգի մշակման գծով խորհրդատու
3.Հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի կազմակերպման գծով խորհրդատու
4.Հեռավար ուսուցման հարթակի թարգմանության գծով խորհրդատու
5.Ծրագրի իրականացման տեխնիկական սպասարկման գծով խորհրդատու
Անհատ խորհրդատուների աշխատանքների նկարագրերի, գործունեության շրջանակների, պահանջվող որակավորման, փորձի ու հմտությունների, ինչպես նաև գնահատման չափանիշների վերաբերյալ տեղեկատվությունը առանձին հղումներով տեղադրված են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պաշտոնական կայքէջում (http://paara.am/heravar-krtutyan-xorhrdatuneri-mrcuyt/):
Անհատ խորհրդատուների ընտրության մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն.
•ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
•պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
•անձնագրի պատճենը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ (ՀՀ, ք.Երևան, Կիևյան 8, 1-ին հարկ) մինչև 2016 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 1600-ը:
Մանրամասների համար զանգահարել 010 22 26 20 հեռախոսահամարով:
Արդյունքների ամփոփումը (ներառյալ՝ հարցազրույցը) տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 13-ին` ժամը 1600-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 41 լսարանում: