«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգեվատրում
2016-06-30
Նախընտրական փուլին մասնակցել են 54 ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ Երևանից և ՀՀ մարզերից, որից` 15-ը ոսկերչությունից, 28-ը խոհարարությունից, 11-ը նորաձևության տեխնոլոգիայից: Նախընտրական փուլը հաղթահարել են 16 հոգի, որից` 6-ը ոսկերչությունից, 5-ը խոհարարությունից, 5-ը նորաձևության տեխնոլոգիայից:
Հայաստանի ազգային թիմն առաջին անգամ «Համաշխարհային հմտություններ» մրցույթի մասնակցել է 2013թ. ամռանը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած «Աշխարհի Հմտություններ» 42-րդ մրցույթին՝ «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտություններով:
2015թ. օգոստոսին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայացել է «Աշխարհի Հմտություններ» 43-րդ մրցույթը: Հայաստանյան թիմը ներկայացրել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ուսանողները: Մրցույթին Հայաստանի թիմը մասնակցել է «Ոսկերչություն», «Մեխատրոնիկա» և «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում» մասնագիտություններով:
Հայաստանի թիմի բոլոր մասնակիցները երկու միջազգային մրցույթներում պատշաճ մակարդակով են հանդես եկել` հավաստելով, որ Հայաստանում իրականացվող նախնական և միջին մասնագիտական կրթությունը կարող է ապահովել որակյալ և մրցունակ մասնագետներ նաև աշխատանքի միջազգային շուկայում:
«Աշխարհի Հմտություններ» կազմակերպությանն անդամակցում է 75 երկիր: Կազմակերպության մշտական գլոբալ գործընկերներն ու հովանավորներն են համաշխարհային հռչակ վայելող «SAMSUNG», «CISCO», «AUTODESK», «FESTO», «SIEMENS», «3M» և մի շարք այլ հայտնի կազմակերպություններ: