Համաժողով

2016-06-30

Հուլիսի 1-ին Աղվերանում՝ ‹‹Բեսթ Վեսթերն Աղվերան›› հյուրանոցում, կկայանա ‹‹ՀՀ բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագրի արդյունքների քննարկմանը նվիրված ամփոփիչ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ կրթության գիտության նախարար Լևոն Մկրտչյանը,  Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Մ. Պյոտր Սվիտալսկին: Համաժողովին կմասնակցեն Հայաստանում Ֆինլանդիայի և  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, միջազգային փորձագետներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը ժամը 1000-ին՝ ՀՀ ԿԳՆ շենքի դիմացից /հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական 2-րդ շենք/:
 Խնդրում ենք մինչև ժամը 1730-ը հաստատել մասնակցությունը՝ զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ հեռ. 52-73-43, 094/22-89-24:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։