Համագործակցության հուշագիր՝ երեխայի իրավունքների պաշտպանության, ներառական հանրակրթության և համատեղ այլ ծրագրերի իրականա
2016-06-20
Կողմերը պատրաստակամություն են հայտնում, ի նպաստ երեխաների, ապահովել մատչելի, որակյալ և ներառական կրթություն՝ անվտանգ և առողջ միջավայրում:
Այդ նպատակով իրականացվելու են համատեղ ծրագրեր, մասնավորապես՝ կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի և նախագծերի, ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթերի հանրային քննարկումներ, փորձի փոխանակում և կարողությունների հզորացմանը միտված գործնական ծրագրեր:
Նախատեսվում է կազմակերպել համատեղ վերապատրաստման դասընթացներ, խորհրդակցություններ, ինչպես նաև հետազոտություններ, որոնք կնպաստեն կրթական բարեփոխումների իրականացմանը և ներառական կրթության զարգացմանը:
Համագործակցության շրջանակում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ՀՀ ուսումնական հաստատություններին կտրամադրվի համաշխարհային փորձի ուսումնասիրության արդյունքների վրա հիմնված փորձագիտական աջակցություն՝ ներառական կրթության ոլորտում :