Շիրակի մարզի կրթական հիմնախնդիրները` քննարկման առանցքում

2016-06-15

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղերում, ինչպես նաև Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Վարչապետը շրջել է կրթական հաստատություններով, ծանոթացել ուսուցման կազմակերպման գործընթացին, կրթական ծրագրերին, հանդիպել ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին և հաջողություն մաղթել նրանց:
Վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզետարանում անցկացվել է խորհրդակցություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Գյումրիում գործող բուհերի կրթության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող առաջարկություններ: Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ քննարկվող հարցի շուրջ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության արդյունավետ և որակյալ կազմակերպումը և հանձնարարել ՀՀ կրթության ու գիտության նախարարությանը՝ շարունակել քննարկումները հարցի շուրջ և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։