«UWC Summer Academy» ամառային ճամբար

2016-06-14

«Just Dilijan it!» կրթական ծրագիրը, IDeA հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է երկշաբաթյա «UWC Summer Academy»-ի ամառային ճամբարին մասնակցելու համար 12 սովորողի կրթաթոշակ տրամադրելու մասին:
Ծրագիրը նախատեսված է տարբեր երկրներից ժամանած մասնակիցների համար և կենտրոնանում է անձնական զարգացման ու սոցիալական ծրագրեր նախագծելու և իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքի ու ունակությունների կատարելագործման վրա:
Մրցույթին մասնակցելու համար դիմումատուն պետք է՝
1.Լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի
2.Սովորի ՀՀ մարզերի կամ Արցախի հանրապետության դպրոցներից մեկում
3.Ծնված լինի 1999թ. հոկտեմբերի 1-ից 2002թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում
4.Կարողանա հաղորդակցվել անգլերենով
5.Կարողանա ձևակերպել սեփական մտքերը
6.Ունենա հաղորդակցման հմտություններ
7.Ակտիվորեն մասնակցի համայնքի կյանքին:
Ծրագրի ժամկետն ու վայրը՝ 2016 թ. հուլիսի 14-28, UWC Dilijan քոլեջ, ք. Դիլիջան:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2016թ. հունիսի 22:
Հայտի հետ պետք է ներկայացնել անձնագրի/ID-ի պատճեն և դպրոցի՝ վերջին, արդեն իսկ ավարտած ուսումնական տարվա գնահատականների ձևաթղթի պատճենը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել http://justdilijanit.org/en/uwc  կայք կամ զանգահարել /093/621-230 հեռախոսահամարին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։