ՄՐՑՈՒՅԹ՝ «ԹԵՎԵՐ ՏՈՒՐ ՔՈ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐԻՆ» (FLY YOUR IDEAS-FYI)

2016-06-07

«Airbus» ընկերությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն համատեղ կազմակերպում են  «Թևեր տուր քո մտահղացումներին» (Fly Your Ideas-FYI) 5-րդ մրցույթը: Մրցույթը խրախուսում է ուսանողներին` հանդես գալու ավիացիայի ապագա զարգացմանն ուղղված նորարար, շրջակա միջավայրի համար անվնաս լուծումներ պարունակող մտահղացումներով:
Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած ոլորտի և ուսման մակարդակում գտնվող ուսանողներից բաղկացած 3-5 հոգանոց խմբեր, որոնք ս.թ. մայիսի 31-ից սկսած կարող են ներկայացնել և գրանցել իրենց մտահղացումները: Մրցույթը բաղկացած է երեք փուլից. առաջին փուլում ուսանողներն իրենց մտահղացումները ներկայացնում են առցանց, իսկ երկրորդ և երրորդ փուլերում նրանք հնարավորություն են ստանում աշխատել «Airbus» ընկերության փորձագետների հետ` այդպիսով ձևավորելով  թիմային աշխատանքի, ծրագրերի կառավարման և հաղորդակցման հմտություններ: Ավարտական փուլը կկայանա 2017 թվականի մայիսին, երբ ընտրված լավագույն թիմերը «Airbus»-ի հետ համատեղ կաշխատեն իրենց գաղափարների փորձարկման ուղղությամբ` «Airbus»-ի և ոլորտի այլ փորձագետների գնահատմանը ներկայացնելու համար: Մրցույթի հաղթողը կստանա 30000, իսկ երկրորդ տեղ զբաղեցնողը` 15000 եվրոյի չափով մրցանակ:
Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է http://www.airbus-fyi.com/  հղմամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։