Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը սույն թվականի հոկտեմբերի 3-ից 7-ը կազմակերպում է «Գնահատման ազդեցությունը» խորագրով, իսկ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 4-ը` «Գնումներ և պայմանագրային կառավարում» խորագրով մասնագիտական դասընթացներ:Դասընթացների մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։