Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը. Լևոն Մկրտչյան
2016-06-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի» (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ: Շնորհավորելով կամավորներին` նախարարը շեշտել է, որ իր համար հատուկ կարևորություն ունի ողջունել ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» երդում ստացած նոր կամավորներին: «Հայ ժողովրդի համար ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունն ավելի քան հարյուրամյակի պատմություն ունի, ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ պապը, մյուս հայ որբերի նման, իր փրկությունը
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը նշել է, որ «Խաղաղության կորպուսի» կամավորները, ապրելով Հայաստանի համայնքներում, դառնում են առաջնագծի դեսպաններ, ովքեր տարածելով ամերիկյան մշակույթը` միաժամանակ տիրապետում են հայերեն լեզվին ու մշակույթին. «Արժեքներ, որ հետո մեր կամավորներն իրենց հետ տանելու են Միացյալ Նահանգներ»,- ասել է փոխդեսպանը:
Իր հերթին ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` իրենց գործունեությանն աջակցելու համար, մասնավորապես` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելու և այլ ծրագրերի աջակցելու համար: