Վերապատրաստումներ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավու
2016-05-30
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1. դիմում` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում).
2. 3x4 չափի երկու լուսանկար.
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5. անձնագրի պատճենը.
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի 163008180909 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման ընթացքում անձը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից՝ կողմերի համաձայնությամբ:
Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք՝ աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:
Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը համապատասխան վկայական չի ստանում:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 դրամ է, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող գրենական պիտույքներն ու ուսումնական նյութերը:
Դասընթացի սկիզբը որոշվում է առաջին դասին՝ մասնակիցների համաձայնությամբ: Առաջին դասը սկսվելու է ժամը 1000-ին:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2016 թվականի մայիսի 30–ից հունիսի 15-ը ներառյալ` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ում /ք. Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6, հեռ. (010) 56-72-93, 094-444 080, 096 444 080/ ամեն օր` ժամը 900-ից 1800-ն: Դասընթացների սկիզբը հունիսի 16-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www.masterstyle.am կայքից կամ՝ այցելելով «Մաստեր Սթայլ» ՍՊԸ: