Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները

2016-05-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող  կազմակերպություններ երաշխավորելու մասին:
Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` Ուսուցման ազգային հիմնադրամ, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ  և «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:
  Հրամանի համար հիմք են ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6–ի N 973-Ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը և ՀՀ  կրթության  և գիտության  նախարարի  2016 թվականի մայիսի 20-ի N 535-Ա/2 հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։