«UNESCO-Sharjah Prize for Arab Culture»

2016-05-12

ՅՈՒՆԵՍԿՕ-ն   տեղեկատվություն  է տարածել «UNESCO-Sharjah Prize for Arab Culture» մրցանակի վերաբերյալ:
 Մրցանակը սահմանված է այն անհատների, խմբերի, հաստատությունների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ է ունեցել արաբական մշակույթի զարգացման, ճանաչման և տարածման գործում` ուղղված միջմշակութային երկխոսության և փոխըմբռնման խրախուսմանը: Ներկայացվելիք թեկնածուների գործունեությունն այդ ոլորտում պետք է ունենա միջազգային ճանաչում:
    Մրցանակի սահմանված գումարն է 60.000 ԱՄՆ դոլար, որը հավասարապես բաժանվելու է երկու մրցանակակիրների միջև:
Մինչև ս.թ. հունիսի 24-ը թեկնածուների կոնտակտային տվյալները պետք է ներկայացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝   Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին փոխանցելու համար, որից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրազեկելու է թեկնածուին հայտն առցանց լրացնելու մանրամասների մասին:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ. 56-23-64:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։