Առաքելությունը` կամավորականության և հանդուրժողականության մշակույթի տարածում
2016-04-29
Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության տարբեր մարզերում նպաստում են անգլերեն լեզվի ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացին:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄՆ Խաղաղության կուրպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Չարլզ Էնսիսոնն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Պարոն Էնսիսոնը տեղեկացրել է, որ ներկայում ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք ևս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն: Նշվել է նաև, որ հեռահար ուսուցման ծրագրի շնորհիվ` հանրապետությունում վերապատրաստման դասընթացներ են անցել անգլերեն լեզու դասվանդող ավելի քան 100 ուսուցիչ:
Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները, նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար: