Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

2016-07-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում, որտեղ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև պաշտոնական հանդիպում ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ: Բացի այդ, ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ նախարարը  կայցելի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։