Նոր լաբորատորիաներ՝ ապագա ուսուցիչների համար

2016-04-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  այսօր ներկա  է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 4 նոր ուսումնափորձնական լաբորատորիաների  բացմանը:  ՀՀ կրթության և գիտության նախարարը  շրջել է  նորաբաց բուսաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի, աշխարհագրության գիտակրթական, ընդհանուր և անօրգանական քիմիայի, ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի լաբորատորիաներում, դիտել ներկայացված սարքերը,  ծանոթացել կատարված աշխատանքներին և հետաքրքրվել՝ ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառության մասին:
ՀՊՄՀ մասնագետները նախարարին ներկայացրել են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, և վստահեցրել, որ դրանք կնպաստեն ուսումնական և գիտական հետազոտությունների իրականացմանը և  կնպաստեն ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերմանը: Մասնավորապես ՀՀ ԿԳ նախարարին ներկայացվել է, որ լաբորատորիաներից մեկը համալրվել է տարածաշրջանում նմանը չունեցող Ռոմանյան սպեկտրոսկոպ հետազոտություններ իրականացնող փորձարարական սարքով, որը ճշգրտորեն կարող է որոշել ցանկացած նյութի ստույգ բաղադրությունը:
ՀՀ ԿԳ նախարարը, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ  կարևորելով տեխնիկական հագեցվածության բարձրացումը, նշել է. «Լաբորատորիաների բացումը ես համարում եմ համալսարանների ամենակարևոր արդյուքներից մեկը:  Պիտի փորձենք ﬔր ապագա ուսուցիչներին արդիական տեխնիկայով ապահովել: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ հատուկ ծրագիր է իրականացվել, որպեսզի այս համալսարանը և ուսանողներն աշխարհի լավագույն լաբորատորիաներին համարժեք հնարավորություններ ունենան և դա հետագայում իբրև ուսուցիչներ կիրառեն դպրոցներում: Եթե մենք ուզում ենք, որ դպրոցներում երեխաների հանդեպ սեր առաջանա դեպի կրթությունն ու գիտական գործունեությունը, ապա դեռևս դպրոցում պետք  է ապահովենք լավագույն պայմաններ՝ ժամանակակից սարքավորումներով ու ներդաշնակ կրթական միջավայրով» ,- նշել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` հույս հայտնելով, որ ﬕ օր դպրոցներն էլ կունենան նմանատիպ լաբորատորիաներ:
Հավելենք, որ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 4 նոր ուսումնափորձնական լաբորատորիաները  ձեռք են բերվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով՝ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի «Աջակցություն բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումներին»  բաղադրիչի շրջանակում:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։