Կձևավորվի նախարարին կից հասարակական խորհուրդ

2016-04-18

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու նպատակով: Խորհուրդը գլխավորելու է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Մրցույթին կարող են մասնակցել` հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին և ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն:
Հայտերը պետք է ներկայացվեն ապրիլի 19-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ, ժամը 1000-1700-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդհանուր բաժին: Մրցույթի անցկացման և փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկությունը կցվում է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։