Մեկնարկել է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը

2016-07-15


2016թ. Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները մեկնարկել են հուլիսի 9-ին, Չինաստանի Հոնկոնգ քաղաքում: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է հինգ՝ մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալների: Արծաթե մեդալի է արժանացել Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Միքայել Մկրտչյանը, բրոնզե մեդալի՝ նույն դպրոցի սաներ Նարեկ Խանդանյանը, Սերգեյ Ներսիսյանը, Վահան Մարտիրոսյանը և «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արսեն Համբարձումյանը:
ՀՀ դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադայի հավաքականը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը և  Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը: Նշենք, որ Վրաստանի և Ադրբեջանի թիմերը ստացել են մեկական բրոնզե մեդալներ:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։