Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջա

2016-03-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թ. ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար:
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ),  2016 թվականի ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700:
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանված ժամկետում ներկայացնում է.
1)քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձևի/.
2)ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։