ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱ/ 18-24 հուլիսի 2016թ./

2016-03-25

 
2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան`  «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից:
Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել նաև հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր ֆիզիկայից, մաթեմատիկայից և Հայաստանի աշխարհագրությունից: Մասնակիցները կարող են հայտագրվել  և մրցել կաÕ›մ վերը նշված որևէ առարկայական ոլորտում, կաÕ›մ բոլոր առարկաների շրջանակում:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքներն օլիմպիադայի կազմակերպիչների կողմից կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այլ լեզուների պարագայում` առաջադրանքների թարգմանությունն իրականացվում է պատվիրակության ղեկավարի կամ ուղեկցողի կողմից:
Ֆիզիկայի օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և փորձարարականÖ‰ Մաթեմատիկայի և Հայաստանի աշխարհագրության օլիմպիադաներն անցկացվելու է գրավոր և բանավոր փուլերով: Հաղթող են ճանաչվելու երկու փուլերում առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները: Բնագիտական օլիմպիադայի  հաղթողների համար սահմանված են 1-ին կարգի 3, 2-րդ կարգի՝ 6 և 3-րդ կարգի՝ 9 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև ՀՀ ԿԳՆ շնորհակալագրեր և պատվոգրերÖ‰
Հայաստանում գտնվելու ընթացքում պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադային համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախների ակտիվ մասնակցության համար:
Հնարավորության դեպքում՝ ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն (խումբ)  ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Պատվիրակությունը (խումբը) պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկցող(ներ)` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության (խմբի)  ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների  կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների (խմբերի) ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2016 թվականի հունիսի 19-ը ներառյալ: Իսկ մինչև հուլիսի 10-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:
Ղեկավար(ներ)ն իրականացնում է(են) սաների նախապատրաստումը օլիմպիադային և պատասխանատու է(են) այլ ընթացիկ մասնագիտական խնդիրների համար պատվիրկության այցը Հայաստան նախապատրաստելու փուլում և Հայաստանում գտնվելու ընթացքում: Հաղորդակցման լեզուն հայերենն է:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը տեղադրված են նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական  www.edu.am կայքէջում՝ «Միջազգային կապեր» բաժնի «Սփյուռքի հետ կապեր» ենթաբաժնում:
Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ.+374 10 58-13-91
ֆ‎աքս.  +374 10 52-73-43
Էլ.փոստ.    spyurq@yahoo.com, info@edu.am
Կայքէջ.    www.edu.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։