Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել. Լ. Մկրտչյան
2016-03-18
Նույնը վերաբերում է ավագ դպրոցին. եթե առկա են աշակերտների բացակայություններ ավարտական դասարանում, ապա ինչ-որ կարևոր բան առարկայական ծրագրում խաթարված է: Սրա արդյունքում` հասարակության մեջ առկա է դժգոհություն, և ավագ դպրոցի խնդիրն անդրադառնում է ընդհանուր դպրոցի հեղինակության վրա: Ցավոք, ժամանակին ամենավատ շենքերը տրվել են հենց ավագ դպրոցներին, այսինք` առկա է ինչպես շենքային, այնպես էլ բովանդակային խնդիր, որպեսզի ավագ դպրոցը կայանա և որակ տա: Պետք է սրա լուծումը գտնել, հստակեցնել ավագ դպրոցի առաքելությունը, որպեսզի այն չդառնա հիմնական դպրոցի մեխանիկական շարունակությունը, այլ կարողանա երեխային սովորողից դարձնել քաղաքացի, որոշում կայացնող: Ստացվում է, որ մենք անպատրաստ, դեռևս աշակերտ վիճակում նրան ուղարկում ենք բակալավրիատ, որտեղ նրան մասնագետ դարձնելու փոխարեն, սկսում են ձևավորել քաղաքացի, իսկ մասնագետ դառնալը տեղափոխվում է մագիստրատուրա: Այսինքն` ավագ դպրոցի չկայացման պատճառով մենք կորցնում ենք նաև մագիստրոսական կրթությունը և ողջ միասնական շթան: Ավագ դպրոցը պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և իր ձեռագիրը»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև դպրոցական ծրագրի բեռնաթափման խնդրին: «Ինչու է երեխան ավարտական դասարանում հանձնում քննություն 6 առարկայից. նա կարող է հանձնել Հայոց լեզվից, Մաթեմատիկայից, և մեկ մասնագիտական առարկա ընտրությամբ` հումանիտար կամ բնագիտական ուղղվածության: Բացի այդ, ավատական դասարանի վերջին կիսամյակում, գուցե, աշակերտին հնարավորություն տրվի անցնել անհատական գրաֆիկի, ավելի թեթև ռեժիմի: Միասին գտնենք լուծումներ. գուցե նույն մասնավոր պարապմունքն ուսուցիչն անցկացնի: Այսինքն՝ պետք է անել հնարավորը, որպեսզի երեխան չկտրվի դպրոցից:Ժամանակին դպրոց-կենտրոնները ստեղծվեցին, որպեսզի կրթության ոլորտում իրականացվի երկու գործառույթ` որակ և համապատասխանություն: Իհարկե, այս տարիների ընթացքում ամեն ինչ համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին, բայց հավաստիացնում եմ, որ այն առանց որակի, կարող է կործանարար լինել ամբողջ համակարգի համար: Եկել է ժամանակը` ձևը լցնել բովանդակությամբ»,-նշել է նախարարը` հանրապետության դպրոցների տնօրեններին առաջարկելով Կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների ընթացքում հանդես գալ համապատասխան առաջարկներով` ելնելով իրենց փորձառությունից, անկախ նրանից այն հաջող է եղել, թե ձախողված: Այսինքն` ինչպիսին են նրանք տեսնում դպրոցի խնդիրները` առաջիկա 10 տարիների ընթացքում. «Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել: Խնդրում եմ նաև վերադարձնել ուսուցչի հավատը. նա այլևս անկեղծ չէ ոÕ›չ տնօրենի, ոÕ›չ մամուլի, ոÕ›չ աշխատողների հետ: Այս վերջին տարիներին ուսուցիչը կորցրել է իրեն բնորոշ հպարտությունը հասարակության մեջ, շատ է խեղճացել, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում տնօրենները տարբեր հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնակնում առնչվել են տնօրենների հավաստագրմանը, հոսքային ուսուցմանը, ուսուցիչներին տրամադրվող սոցիալական փաթեթներին և այլն:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները դարձնել պարբերական: