Ի գիտություն ԶԼՄ-ների
2016-03-11
1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության վայրը (հասցեն).
2. հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը (ըստ անձնագրի), անունը.
3. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները:
Խնդրում ենք դիմումները մինչև մարտի 17-ը ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, էլ հասցե` info@edu.am
Տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն` 52-73-43 հեռախոսահամարով: