Վարչապետը ԿԳ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին
2016-02-25
Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ պարոն Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և աջակցության համար:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ այն ինչ նախատեսված է հանրապետության Նախագահի, կառավարության ծրագրերով, հանձնարարականներով կկատարվեն: Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որտեղ 20 տարուց ավելի է, ինչ սահուն կերպով իրականացվում են շարունակական ու փոխլարցնող բարեփոխումներ: