Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /««ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ուսո
2016-02-24
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան նյութեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարիների ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1.դիմում` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5.անձնագրի պատճենը.
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ և այլն).
7.«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ուսումնական կենտրոնի հետևյալ հաշվեհամարին 163008180909 փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար պետք է վճարել միայն 82 000 ՀՀ դրամ, որը ներառում է տրամադրվող նյութերն ու սուրճի ընդմիջումը:
Դասընթացի անցկացման ժամերը կքննարկվեն մասնակիցներից ձևավորված խմբի հետ՝ նախապես:
Դասընթացները վարելու են ոլորտը կարգավորող փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 23-ից մարտի 19-ը ներառյալ` «ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ուսումնական կենտրոնի գրասենյակում` 6-րդ սենյակում (ք. Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, Մատենադարանի հարևանությամբ:
Դասընթացի մեկնարկը տրվում է սույն թվականի մարտի 21-ին: