Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հ. Իգիթյանի անունով

2016-02-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  ԿԳՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ:
  Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ  Իգիթյանի  ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած մեծ ավանդն ու վաստակը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։