Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթություն առաÕ

2016-02-22

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող«Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է 
վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալՀՀ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով  ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացածÖ‰
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմում* (Ձև-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (<Կրթություն առանց սահմանի> ՍՊԸ-ի ղեկավար` Լիլիթ Անտոնյան)
2) 3x4 չափի մեկ լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը
5)  անձնագրի պատճենը
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարիանդորրագիրը:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է  70 000 ՀՀ դրամ:   
Վճարը ներառում է  բաշխման նյութեր, գրենական պիտույքներ:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է`  163068052667, Հայէկոնոմբանկ ՓԲԸ,  «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ  
Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին:  Պատճեների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել«Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի գրասենյակ Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 3 նրբ, 17 շենք
*Դիմումը (Ձև-1) կարող եք լրացնել փաստաթղթերն ընդունող դպրոցում: 
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ  փետրվարի 24-ից մինչև մարտի 15-ը ներառյալ, ամեն օր` բացի շաբաթ-կիրակի օրերից,  մինչև ժամը 17.00:
Դասընթացները կսկսվեն մարտի 19-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է: 
Հարցերի դեպքում զանգահարել Լիլիթ Ադամյանին  010/55-30-04  հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։