Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Դասագրքերի և տեÕ

2016-02-22

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման  տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հանրակրթական  ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ  ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական , որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) անձնագրի պատճենը.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հա¬վաս¬տող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6-7 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 80000 դրամ, որը ներառում է նաև գրենական պիտույքների և  ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2016թ. փետրվարի 23-ից  մինչև մարտի 16-ը ներառյալ` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում  (հասցեն`ք. Երևան,Ռոստոմի 29շ. 164, հեռախոսներ`57-56-43, 55-95-47, 091308396 ) ամեն օր` ժամը 9-ից  մինչև 1800-ը: Դասընթացները կսկսվեն մարտի 17-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով նշված հեռախոսահամարներով :

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։