Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթության ազգայÕ
2016-02-22
/ԿԱԻ Շիրակի մասնաճյուղ, ք. Գյումրի, Շիրակի 5, հեռ.` 093 17-14-14/,
/ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր, Մանուշյան 2, հեռ.` 0322 2-99-73/,
/ԿԱԻ Գեղարքունիքի մասնաճյուղ, ք. Գավառ, Արծրունու 98, հեռ.` 0264 2-13-66/,
/ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղ, ք. Հրազդան, թիվ 13 ավագ դպր, հեռ.` 096-57-24-02/,
/ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, հեռ.` 0284 2-40-00/,
/ԿԱԻ Կապանի մասնաճյուղ, ք. Կապան, Շահումյան 16ա, հեռ.` 0285 2-27-67/,
/ԿԱԻ Արարատի մասնաճյուղ, ք. Արտաշատ, Տերյան 1ա, հեռ.` 0235 2-55-23/,
/ԿԱԻ Տավուշի մասնաճյուղ, ք. Իջևան, Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/,
/ԿԱԻ Արմավիրի մասնաճյուղ, ք. Մեծամոր, 5-րդ թաղամաս 84, հեռ.` 0237 3-20-60/,
/ԿԱԻ Վայոց Ձորի մասնաճյուղ, ք. Եղեգնաձոր, Արսենյան 11, հեռ.` 0281 2-01-60/:
/ԿԱԻ Արագածոտնի մասնաճյուղ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծ 35/1, հեռ.` 0232 3-52-92/,
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում)
2.3x4 չափի երկու լուսանկար
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը
5.անձնագրի պատճենը
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7.<<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 900-1400-ը կամ այլ գրաֆիկով:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2016 թվականի փետրվարի 22-ից մարտի 12-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 55-92-98/ և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր` ժամը 900-ից 1600-ը: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան մարտի 16-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասնաճյուղեր: