ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2016Թ./
2016-02-12
Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկը,
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք /հավերված/ անգլերեն լեզվով,
•3x4 չափի 4 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթն անցկացվում է.
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 02.03.2016թ. /ներառյալ/:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին
(ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, III հարկ, 332 սենյակ, հեռ. 56-23-64):
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը կարգավորվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. փետրվարի 5-ի N 117 որոշմամբ հաստատված կարգով:
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից /2-ը՝ պատճեններով/: