ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 2016-2017ԹԹ
2016-01-27
Մասնակցության ծրագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցում է անդամ պետություններին իրականացնելու այն ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերը, որոնք համահունչ են կազմակերպության առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Հաջորդ երկու տարվա համար ծրագրային առաջարկներ մշակելիս անհրաժեշտ է հատկապես հաշվի առնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37C/5, 38C/5, 38C/6 փաստաթղթում ներկայացված գերակայությունները:
2016-2017թթ. Մասնակցության ծրագրին տրամադրվող ֆինանսական միջոցներն առաջին հերթին կուղղվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գերակա նշանակություն ունեցող խմբերին, մասնավորապես` զարգացման ամենացածր մակարդակն ունեցող, զարգացող, հակամարտություններից և տարերային աղետներից տուժած, անցումային տնտեսություն ունեցող, միջին եկամուտով և զարգացող փոքր կղզի-երկրներին:
Մասնակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի կողմից
ՅՈՒՆԵՍԿՕ-ին կարող են ներկայացվել ընդհանուր առմամբ 7 ծրագրային առաջարկ, որոնք, հաստատման պարագայում, կֆինանսավորվեն հետևյալ սկզբունքով.
•ազգային նախագծեր` առավելագույնը 26 000 ԱՄՆ դոլար,
•ենթատարածաշրջանային և միջտարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 35 000 ԱՄՆ դոլար,
•տարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 46 000 ԱՄՆ դոլար:
Ծրագրային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել Annex I հավելվածում տրված “Form for submission of a request under the 2016-2017 participation programme” ձևով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխանող ծրագրային առաջարկներ մշակելու և դրանց հայտերը պատշաճ ձևով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել կից ներկայացվող բոլոր նյութերը: Խմբագրման խիստ կարիք ունեցող և վերջնաժամկետից հետո ներկայացված ծրագրերին ընթացք չի տրվելու:
Ծրագրային առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջվող ձևաչափով` թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև ս.թ. մայիսի 6-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին կամ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչություն: