“UNESCO-MADANJEET SINGH PRIZE FOR THE PROMOTION OF TOLERANCE AND NON-VIOLENCE 2016” ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

2016-01-11

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը հայտարարել է մրցույթ` “UNESCO-Madanjeet Singh Prize for the Promotion of Tolerance and Non-Violence 2016” մրցանակի համար: 
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և սահմանված է այն անձանց, հաստատությունների, հասարակական կազմակերպությունների համար, որոնք աչքի են ընկել գիտության, արվեստի, մշակույթի, հաղորդակցության ոլորտներում հանդուրժողականության խթանման և բռնության դեմ պայքարին միտված իրենց նշանակալից գործունեությամբ: Մրցանակը կազմում է 100,000 ԱՄՆ դոլար և կարող է հավասարաչափ բաշխվել երկու հաղթողների միջև:
Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածություն:
Մասնակցության պարագայում հնարավոր թեկնածուների բոլոր պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 1-ը ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին /Կառավարական տուն 3, 6-րդ հարկ, հեռ.` 56-23-64, 52-52-07/: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով http://unesdoc.unesco.org կայքէջը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։