ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Ա. Աշոտյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասիÕ

2016-01-08

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում  եմ.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտակրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Գևորգի ԱՇՈՏՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։