2015-12-29

Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, գիտաշխատողներ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, 
    Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
 2015 թվականը Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար եղավ նշանակալի ձեռքբերումների, նոր նախաձեռնությունների և ամենակարևորը՝  աշխարհի կրթական քարտեզի վրա մեր տեղն ընդգծելու և վերարժևորելու տարի: 
Բարեփոխումների լայնածավալ գործընթացի և ապագա ծրագրերի շնորհիվ մեր կրթական համակարգն այսօր զարգանում է միջազգային չափանիշներին համաքայլ՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին:Լիահույս եմ, որ գալիք տարում նույնպես բարեփոխումների ճկուն գործընթացի շարունակականությունը, բարձրակարգ և որակյալ կրթության ապահովումը, կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվությունն ու խստապահանջությունը յուրաքանչյուրիս համար կշարունակեն մնալ առաջնահերթ ուղենիշ:
 Ցանկանում եմ, որ 2016 թվականը լինի խաղաղության, միասնության, հաղթանակների և առաջընթացի, համայն հայության ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի:
Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք:
         Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում:

Սիրով՝  ՀՀ կրթության և գիտության նախարար  ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։