ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ լրացուցիչ ու շարունակական կրթության կազմակերպման և իրականացման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող կազմակերպություն է ճանաչվել Ուսուցման ազգային հիմնադրամը: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի 2015 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։