Հայաստանյան դպրոցներն անցնում են Էլեկտրոնային ուսուցման

2015-11-24

«Իմ Դպրոցը» ինտերնետ պորտալ է նախադպրոցականների, դպրոցականների, ուսուցիչների, ծնողների և այլ հետաքրքրված անձանց համար: Այն իր բացառիկությամբ նոր խոսք է կրթության բնագավառում և նոր մոտեցում ուսուցմանը, որը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել հետաքրքրությամբ, ինքնուրույն կատարել առաջադրանքները, հեշտությամբ յուրացնել ուսումնական նյութը և արագ առաջադիմել:
Ըստ էության, այն էլեկտրոնային շտեմարան է, որը պարունակում է հսկայական թվով առաջադրանքներ, թեստեր ու տեսական նյութեր դպրոցական տարբեր առարկաներից և հիմնված է ՀՀ պետական առարկայական ծրագրերի վրա:
«Իմ Դպրոցը» լիովին համապատասխանում է երեխաների ներկայիս պահանջներին, քանի որ այն հիմնված է ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա՝ հնարավորություն տալով սովորել ցանկացած համակարգչային սարքով, ներառյալ սմարթ հեռախոսով և պլանշետով: «Իմ Դպրոցի» օգնությամբ ուսուցիչները կարող են հանձնարարել դասարանական և տնային աշխատանքներ, իսկ աշակերտները կատարել դրանք առցանց եղանակով:
«Իմ Դպրոցը» համագործակցում է YaKlass կայքի հետ, որը գործում է Լատվիայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Գերմանիայում և Ավստրիայում: Այդ երկրների տասնյակ հազարավոր դպրոցներ արդեն կիրառում են վերոնշյալ համակարգը  և  զգալի առաջընթաց  են գրանցել իրենց ուսումնական գործընթացում:
«Իմ Դպրոցը» կրթական ռեսուրսում արդեն կան առաջադրանքներ Հայոց լեզու, Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա և Անգլերեն լեզու առարկաներից: Աշխատանքները շարունակվում են, և կայքը շարունակաբար համալրվելու է նոր առարկաներով և նյութերով:
Կրթական ռեսուրսի հիմքում ընկած է Genexis տեխնոլոգիան, որը թույլ է տալիս գեներացնել նույն առաջադրանքի հարյուրավոր տարբերակներ: Այդպիսով, դասարանում և նույնիսկ դպրոցում յուրաքանչյուր աշակերտ կունենա  առաջադրանքի իր անհատական տարբերակը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։