Հավաստագիր կստանա 73 հավակնորդ

2015-11-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց  ցուցակը հաստատելու և հրապարակելու մասին»: Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով և ՀՀ կառավարության համապատասխան  որոշմամբ հաստատված և 2015թ. նոյեմբերի 17-ի, 18-ի և 19-ի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները: Համաձայն հրամանի հավաստագիր կստանա 73 հավակնորդ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։