ՀԵՌԱՎԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2015-11-17

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը 2015թ դեկտեմբերին սկսում է հեռավար վերապատրաստման նոր ծրագիր, որն ուղղված է մինչև 3 տարի աշխատանքային ստաժ ունեցող պետական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներինÖ‰ Ծրագրիրը իրականացվելու է Ռուանի (Ֆրանսիա) համալսարանի աջակցությամբ և նախատեսված է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի 6 անդամ-երկրների (Ռումինիա, Բուլղարիա, Հայաստան, Մոլդովա, Ալբանիա, Մակեդոնիա) ֆրանսերենի մասնագետների համարÖ‰
Հայաստանի պետական դպրոցներում դասավանդող 8 մասնագետներ հնարավորություն կունենան յոթ ամիսների ընթացքում խորացնել իրենց գիտելիքները, հարստացնել հմտությունները և գործնական կապեր հաստատել այլ երկրների իրենց կոլեգաների հետ, իսկ ծրագրի ավարտից հետո կստանան վկայականÖ‰ 
Ծրագրի մասին ամբողջական տեղեկությունը տեղադրված է www.crefeco.org Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մասնաճյուղ հանդիսացող Կենտրոնական և Արևելյան եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի կայքէջումÖ‰

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։