Համակարգող կազմակերպության ընտրության մրցույթ

2015-11-11

Լրացուցիչ և շարունակական կրթության իրականացումը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգի գործարկումը համակարգելու, կազմակերպելու և օժանդակելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ընտրված կազմակերպության ընտրության մրցույթ (այուհետ՝ Համակարգող կազմակերպություն)Ö‰
Մրցույթն անցկացվում է՝ ՀՀ կառավարության 2015  թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն  որոշումով  հաստատված «Լրացուցուցիչ և շարունակական կրթության կազմակերպման և իրականացման» և «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման  արդյունքների գնահատման և ճանաչման»   կարգերից բխող գործընթացների համակարգման աշխատանքները ապահովելու նպատակովÖ‰ 
Համակարգող կազմակերպություն ընտրվելու հավակնություն ունեցող կազմակերպությունը պետք է ներկայացնի  հետևյալ փաստաթղթերը.
1)Համակարգող կազմակերպության մրցույթին մասնակցելու դիմում՝ ըստ հավելվածում սահմանված նմուշի,
2)պետական գրանցման վկայականի պատճեն,
3)կառավարման խորհրդի կազմի և կառուցվածքի մասին տեղեկանք,
4)կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների մասին տեղեկանք,
5)հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային փորձը,
6)վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
7)տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
8)2014 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները  կարող են  մինչև  2015թ. նոյեմբերի 20-ը, ժամը 1700 ներառյալ դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով  edu.am կայքում տեղադրված դիմումի նմուշը:
Հասցե` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, 6-րդ հարկ, 606 սենյակ, Հեռ.՝ 52 46 84:

Դիմումների ընդունման վերջին օրվան հաջորդող 2-օրյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված փաստաթղթային վերլուծության և եզրակացության հիման վրա ընտրվում է Համակարգող կազմակերպությունը և հաստատվում ՀՀ կրթության  և գիտության նախարարի հրամանովÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։